Սրտանոթաբանություն
Վարիկոզը հղիության ժամանակ. tsnndatun.am
 
                            Երակների վարիկոզ լայնացմամբ տառապում են շատ կանայք և տղամարդիկ։ Այս հիվանդությանը նպաստող գործոնները բավականին շատ են, և հաճախ միանգամից մի քանի պատճառ են ազդում օրգանիզմի վրա։ Կանանց մոտ հնարավոր է նաև լրացուցիչ գործոն՝ հղիությունը։ Այս շրջանին բնորոշ է բոլոր օրգանների վրա լրացուցիչ ծանրաբեռնվածությունը, առաջին հերթին, ոտքերի և փոքր կոնքի օրգանների վրա։  Հենց այդ պատճառով էլ հղիների մոտ զարգանում է վարիկոզ հիվանդություն։ Ի՞նչ անել նման իրավիճակներում։ Թե որքանով են դրանք տհաճ և վտանգավոր, պարզաբանվում է ստորև։   
Վարիկոզի զարգացումը հղիության ժամանակ
Եթե նախքան հղիությունը կնոջ մոտ առկա է երակների վարիկոզ լայնացման հակվածություն, ապա օրգանիզմի վրա անխուսափելի ծանրաբեռնվածության հետևանքով հիվանդության զարգացման հավանականությունը մեծանում է։ Անոթները մեծանում են տրամագծով և երկարությամբ, պատերը կորցնում են էլաստիկությունը, երակների փականները դադարում են նորմալ աշխատել։ Տեղի է ունենում արյան անլիարժեք բաշխում, կանգ, անոթների պատերի վրա մեծանում է ճնշումը։ Այս ամենի հետևանքով երակներն ավելի են լայնանում։  
Նույնիսկ այն կանայք, որոնք նախքան հղիությունը չեն տառապել վարիկոզով, 30% դեպքերում հղիութան ժամանակ ի հայտ են գալիս հիվանդության ախտանշաններ՝ ոտքերում ծանրության զգացում, ցավ, այտուցներ։
Վարիկոզի առաջացման լրացուցիչ գործոններ կարող են լինել.
- ավելորդ քաշը` մինչև հղիությունը,
- քաշի կտրուկ տատանումները,
- մշտապես անհարմար բարձրակրունկ կոշիկների կրումը,
- «ոտքի վրա» աշխատանքը, որը բացառում է ոտքերի համար կանոնավոր և բավարար հանգիստը,
- նստակյաց աշխատանքը, որի ժամանակ անոթներում խանգարվում է արյունամատակարարումը,
- ժառանգականությունը,
- մարմինը քրտնացնող հաճախակի միջոցառումները (սաունաներ, տաք լոգանքներ),
- ցածր ֆիզիկական ակտիվությունը։
Վերոնշյալից որևէ մեկի առկայության դեպքում ցանկալի է ապահովագրվել՝ խորհրդակցելով բժշկի հետ՝  հիվանդության առաջին նշանները բաց չթողնելու և երակների լայնացումը կանխելու համար։
Վարիկոզը ոտքի վրա անցկացվող հղիության ժամանակ
Անկախ նրանից՝ կինը մինչև հղիությունը տառապել է ոտքերի երակների լայնացմամբ, թե եղել է լիովին առողջ, նրա օրգանիզմի փոփոխությունները կարող են ազդել երակների վիճակի վրա։ Վարիկոզի նախատրամադրող վերոնշյալ պայմանների ֆոնին ավելանում են նոր գործոններ, որոնք կապված են երեխայի կրելու հետ.
- Հղիության հորմոնի՝ պրոգեստերոնի աշխատանքը։ Թուլացնելով արգանդի հարթ մկանները՝ այն թույլ չի տալիս կրճատվել ժամկետից շուտ, սակայն միաժամանակ ազդում է օրգանիզմի մյուս բոլոր հարթ մկանների վրա (ստամոքս, աղիներ, միզապարկ, անոթներ)։ Թուլացնելով երակների մկանային շերտը (զարկերակների մկանային շերտի համեմատ դրանք ավելի փափուկ և թուլացած են)՝ հորմոնը նպաստում է անոթի պատերի հյուսվածքների ավելի փափկեցմանը և փխրեցմանը։ Իսկ արյան կանոնավոր կանգը բերում է երակների տրամագծի լայնացման։
- Ոտքերի վրա ծանրաբեռնվածության ավելացումը քաշի ավելացման հետևանքով և աճող արգանդի կողմից փոքր կոնքի օրգանների վրա ճնշման բարձրացումը՝ այդ թվում նաև ստորին սիներակի վրա, վատացնում է անոթներում արյան արտահոսքը։ Արդյունքում բարձրանում է ներերակային ճնշումը, ինչը բերում է անոթների պատերին ավելորդ ծանրաբեռնվածության և այնուհետև դրանց լայնացման։
- Արյան ծավալի մեծացումը։ Հղիության ժամանակ շրջանառող արյան ծավալը մեծանում է 30-50%-ով (մինչև 1300 մլ)։ Դա պայմանավորված է նոր արգանդ-ընկերքային արյան շրջանառության առաջացումով, որի խնդիրը զարգացող պտուղն անհրաժեշտ նյութերով և թթվածնով մատակարարելն է։ Բացի այդ, արյան լրացուցիչ ծավալը թույլ է տալիս կնոջ օրգանիզմին արագ վերականգնվել հետծննդաբերական արյան կորստից հետո։ Շրջանառող արյան ծավալի այդպիսի աճը տարբեր ձևով է ընկալվում մայրական օրգանիզմի կողմից։ Եթե այս դեպքում կան նաև լրացուցիչ բացասական գործոններ (ավելորդ քաշ, ցածր ֆիզիկական ակտիվություն), երակների վարիկոզ լայնացման հավանականություն կա նույնիսկ առողջ ոտքերում։
- Արյան մածուցիկության բարձրացում։ Արյունը մածուցիկ է դառնում արյան մակարդելիության բարձրացման ֆոնին։ Այս պաշտպանությունն անհրաժեշտ է օրգանիզմին՝ ծննդաբերության ժամանակ առատ արյունահոսությունը կանխելու համար։ Այս դեպքում մեծանում է անոթներում թրոմբի առաջացման ռիսկը և նվազում է անոթի անցանելիությունը։
- Փորկապություններ։ Այս երևույթն առանց այդ էլ տհաճ է և նույնիսկ ծանր, իսկ աղիներում կանգային երևույթները բարձրացնում են ներորովայնային ճնշումը։
Գերազանց է, եթե չնայած բացասական գործոններին՝ Ձեր օրգանիզմը ծանրաբեռնվածությունը տանում է առանց հետևանքների։ Սակայն հիմնականում կանայք ոտքերին նկատում են վարիկոզի առաջնային ախտանիշները։
Դրանց թվին են պատկանում՝   
- Ծանրություն ոտքերում, հոգնածություն, ոտքերում լցվածության, կանգի զգացողություն։
- Երակների անցման տեղերում տհաճ և նույնիսկ ցավոտ զգացողություններ։
- Երեկոյան ժամերին այտուցներ։
- Հանգիստ և թուլացած վիճակում ձկնամկաններում ցնցումների առաջացում։
Ոտքերի զարգացող վարիկոզի ժամանակ երակները երևում են մաշկի տակից, դրանք կարելի է մատներով շոշափել։
Ոտքերի վարիկոզի բուժումը հղիության ժամանակ
Չբարդացած դեպքերում բուժումն իրականացվում է հատուկ կոմպրեսիոն ներքնաշորի կրման օգնությամբ և հղիության ժամանակ թույլատրվող բժշկական պրեպարատների կիրառմամբ։
Հղիների համար նախատեսված կոմպրեսիոն ներքնաշորը համաչափ և անհրաժեշտ ուժով ճնշում է ոտքերը և, համապատասխանաբար, անոթները։ Արդյունքում նվազում է արյան կանգը անոթներում, ինչպես նաև ոտքերի այտուցվածությունը, անցնում են տհաճ զգացողությունները։ Կոմպրեսիոն ներքնաշորը պատրաստում են էլաստիկ և շատ ամուր նյութերից (նեյլոն, միկրոֆիբրա)։ Կախված նրանից, թե ոտքի որ երակներն են ախտահարված, խորհուրդ են տրվում գուլպաներ կամ զուգագուլպաներ՝ ճնշման տարբեր աստիճանով։ Հղիներին վարիկոզի համար նախատեսված զուգագուլպաներ խորհուրդ չի տրվում։
Ճնշման աստիճանն անպայման որոշում է բժիշկը՝ կողմնորոշվելով Ձեր անոթների վիճակով։ Այն նշված է արտադրանքի փաթեթավորման վրա։  Կանխարգելիչ նպատակներով կրում են վարիկոզի դեմ նախատեսված 1 աստիճանի ճնշման գուլպաներ՝ 8-20 մմ ս.ս. սահմաններում։ եթե վարիկոզ լայնացման ախտանիշներն արտահայտված են, անհրաժեշտ է ավելի ուժեղ ճնշում՝ 20-30 մմ ս.ս.։ Սա հատկապես խորհուրդ է տրվում այն կանանց, որոնց աշխատանքը և կենսակերպն անցնում են մշտական շարժման և ոտքերի վրա կանգնած վիճակում։  
Կոմպրեսիոն տրիկոտաժը հագնում են որոշակի կանոններով՝առավոտյան պառկած, երբ ոտքերը առավելագույն թուլացած են և զերծ այտուցներից, գուլպան հավաքում են ձեռքերում և ոտնաթաթից սկսած համաչափ բարձրացնում ողջ ոտքով։ Կրում են ողջ օրվա ընթացքում, հանում են երեկոյան պառկած վիճակում՝ խուսափելով երակների շատ արագ և ուժեղ լեցումից։ Կոմպրեսիոն ներքնաշորերը շատ քմահաճ են։ Դրանք չի կարելի ձգել, լվանալ լվացքի մեքենայով կամ ձեռքով տաք ջրում։ Չի կարելի չորացնել  ջեռուցման մարտկոցի վրա կամ արևի տակ։ Դա նպաստում է թելերի քայքայմանը և կոմպրեսիայի նվազմանը։
Լվանալ կարելի է սառը ջրում, որից հետո պետք է չորացնել հարթ մակերևույթին։  
Բացի կոմպրեսիոն ներքնաշորի կիրառումից վարիկոզի բուժման ժամանակ նշանակվում են նաև դեղամիջոցներ։ Նույնիսկ վաղ ժամկետներում կարելի է կիրառել տեղային ազդեցության պրեպարատներ։
Տրոքսեվազինը (տրոքսեռուտինը) կանխում է թրոմբների առաջացումը, ակտիվորեն ազդում է երակների և մազանոթների բջիջների վրա, փափուկ հյուսվածքների վրա թողնում է վերականգնողական ազդեցություն։  Այս հատկության շնորհիվ այն կիրառում են նաև թութքի ժամանակ։ Այն բաց է թողնվում մի քանի ձևերով։ Հղիության ժամանակ վարիկոզի դեմ տրոքսեվազին քսուկը քսվում է ախտահարված մասերին օրը 1-2 անգամ՝ թողնելով մինչև լիարժեք չարանալը, այնուհետև կարելի է հագնել կոմպրեսիոն ներքնաշորը։ Պատիճներով տրոքսեվազինն ընդունում են օրական երկու անգամ երկարատև ժամանակ  (մեկ ամիս և ավելի)։
Ոտքերի վարիկոզի բուժման համար կարող են խորհուրդ տրվեն հեպարինի հիմքով քսուկներ և գելեր։  Դրանք կանխում են թրոմբների առաջացումը անոթների ներսում և նպաստում են արդեն առաջացածների ոչնչացմանը։  Բացի հակաթրոմբային ազդեցությունը, հեպարինային պրեպարատներն ունեն նաև ցավազրկող հատկություն։ Դրանք քսվում են ցավոտ հատվածներին օրական 2-3 անգամ՝ մինչև լրիվ ներծծումը։  
Ոտքերի վարիկոզի կանխարգելում
Ինչպես և ցանկացած այլ հիվանդություն, վարիկոզն ավելի հեշտ է կանխել, քան հետո բուժել։  Ամենահասարակ կանխարգելիչ միջոցառումները բավարար են լինում ոտքերն առողջ պահելու համար։
Առաջին հերթին պետք է հետևել քաշին։ Քաշի արագ հավաքումը վատ է անդրադառնում ոչ միայն ոտքերի, այլ նաև ողջ օրգանիզմի վրա։
Երկրորդ հերթին, պետք է կանխել փորկապությունները։
Երրորդ հերթին, պարտադիր է ֆիզիկական ակտիվությունը։ Բազմոցին պառկելը, նույնիսկ ոտքերը բարձրացրած վիճակում, անհրաժեշտ արդյունքը չի տալիս։
Այդ պատճառով ոտքով զբոսանքները, լողավազանում պարապմունքները, հղիների ֆիթնեսը պետք է պարտադիր լինեն կյանքի այս շրջանում։
Չորրորդ հերթին, պետք է հրաժարվել զգեստապահարանի սիրելի, սակայն անհարմար իրերից։ Բարձրակրունկները, գուլպաները, թևնոցները ժամանակավորապես ստիպված եք մոռանալ։ Որևէ ձգում կամ ճնշում չպետք է լինի։
Մերսումը, կոնտրաստ ցնցուղը, ոտքերի վարժությունները, ճիշտ հանգիստը և քունը նույնպես երակների վարիկոզ լայնացման կանխարգելման լավ միջոցներ են։
 30.04.2021
30.04.2021                    Կարդացեք նաև
 
                                        
                                
                Շունտավորումը վիրահատական միջամտություն է, երբ ախտահարված անոթում դրվում է բնական կամ արհեստական շունտ-անոթ՝ արյան շրջանառությունը կարգավորելու համար...
 01.02.2024
01.02.2024                                     
                                        
                                
                Ինչո՞ւ է սրտամկանի անոթների ստենտավորումն արդիական։
Կորոնար անոթների ստենտավորումն արդիական խնդիր է, քանի որ սրտի անոթների խցանումը թրոմբով, և դրա արդյունքում զարգացող սրտամկանի ինֆարկտն ամբողջ աշխարհում...
 31.01.2024
31.01.2024                                     
                                        
                                
                Վարիկոզ հիվանդությունից զատ, կան այլ ախտաբանական վիճակներ ևս, երբ զգալիորեն նեղանում են ստորին վերջույթների անոթները: Արդյունքում վատանում է ոտքերի հյուսվածքների սնուցումը...
 26.01.2024
26.01.2024                                     
                                        
                                
                Սրտի վնասվածքը պերիկարդի, սրտամկանի, հաղորդչական ուղիների վնասումն է՝ մեխանիկական ազդակի հետևանքով։
Մեխանիկական ազդակնեը տարբեր են` ծակող կտրող գործիքներ, հրազեն, սրտի ուղղությամբ...
 30.11.2023
30.11.2023                                     
                                        
                                
                Օրվա ընթացքում զարկերակային ճնշման մոնիթորինգն ախտորոշման մեթոդ է, որը հնարավորություն է տալիս արյան ճնշումը որոշել 24 ժամվա ընթացքում և ավելի ճիշտ գնահատել բուժառուի վիճակն ու առկա հիվանդության...
 26.10.2023
26.10.2023                                     
                                        
                                
                «Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:
Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...
 11.10.2023
11.10.2023                                     
                                        
                                
                Հոլտեր մոնիթորինգը երկարատև էլեկտրասրտագրության (ԷՍԳ) ժամանակ սրտի աշխատանքը գրանցվում է 24 (երբեմն՝ 48-72) ժամվա ընթացքում: Այդ ընթացքում սրտի կծկումների թիվը հասնում է մոտավորապես...
 11.10.2023
11.10.2023                                     
                                        
                                
                Բարձր խոլեսթերինի ռիսկի մակարդակները տարբեր են՝ կախված տարիքից և սեռից: Առողջ սիրտը երկար ու առողջ կյանքի շարժիչ ուժերից է: Թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք կարող են ունենալ խոլեսթերինի բարձր...
 08.06.2023
08.06.2023                                     
                                        
                                
                Զարկերակային գերճնշումը (ԶԳ) տարածված, հանրային առողջության համար լուրջ խնդիր ներկայացնող սիրտ-անոթային հիվանդություն է...
 05.04.2023
05.04.2023                                     
                                        
                                
                «Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...
 28.11.2022
28.11.2022                                     
                                        
                                
                Զարկերակային հիպերտենզիան /ԶՀ/ 140/90 մմ. սնդ․ սյուն և ավելի զարկերակային ճնշման բարձրացումն է:
Այս վիճակի տեսակներից մեկը էսենցիալ հիպերտենզիան է /հիպերտոնիկ հիվանդությունը/...
 01.11.2022
01.11.2022                                     
                                        
                                
                Հաճախասրտությունը՝ տախիկարդիան, սրտային ռիթմի տարածված խանգարում է, նրա հաճախացումը /հաճախ մեկ րոպեում 90-ից ավելի սրտի կծկումներով/...
 27.10.2022
27.10.2022                                     
                                        
                                
                Զարկերակային գերճնշմամբ տառապում է յուրաքանչյուր հինգերորդ մարդը, իսկ 50 տարի հետո՝ յուրաքանչյուր երկրորդը։ Այդ վիճակից լիովին ազատվել հնարավոր չէ, սակայն անպայման պետք է սեփական ճնշումը վերահսկել...
 17.10.2022
17.10.2022                                     
                                        
                                
                Անոթների դուպլեքս կամ տրիպլեքս ուլտրաձայնային սքանավորումը ախտորոշման նորագույն մեթոդներից է: Այն հնարավորություն է տալիս ստանալ անոթների երկչափ պատկեր, որի հիման վրա անոթային բոլոր ախտաբանությունների...
 19.09.2022
19.09.2022                                     
                                        
                                
                Շողացող առիթմիան անկանոն, հաճախացած սրտխփոցն է, որը կարող է բարձրացնել կաթվածի, սրտային անբավարարության և այլ սիրտ-անոթային բարդությունների ռիսկը։ Տվյալ վիճակը նախասրտերի՝ սրտի երկու վերին...
 16.09.2022
16.09.2022                                     
                 
    
                 
                 
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ
 
             
             
             
         
     
     
    